Skip to content

Commit

Permalink
Adding hy/2024-01
Browse files Browse the repository at this point in the history
  • Loading branch information
VitalikL committed Jan 5, 2024
1 parent a0d18f4 commit ff371d5
Show file tree
Hide file tree
Showing 108 changed files with 1,774 additions and 0 deletions.
16 changes: 16 additions & 0 deletions src/hy/2024-01/01/01.md
Original file line number Diff line number Diff line change
@@ -0,0 +1,16 @@
---
title: Ինչպես ընթերցել Սաղմոսները
date: 30/12/2023
---

### Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք.
Ա Մնացորդաց 16.7, Նեեմիա 12.8, Սաղմոսներ 25.1–5, Սաղմոսներ 33.1–3, Հռոմեացիներին 8.26, 27, Սաղմոսներ 82.8, Սաղմոսներ 121.7։

> <p>Հիշելու համարը.<p>
> «Եվ նրանց ասաց. «Սրանք են այն խոսքերը, որ խոսեցի ձեզ հետ, քանի դեռ ձեզ հետ էի, թե պետք է կատարվեն Մովսեսի օրենքում, մարգարեների գրքերում ու սաղմոսներում Իմ մասին բոլոր գրվածները»։ Այն ժամանակ նրանց միտքը բացեց, որ Սուրբ Գիրքը հասկանան» (Ղուկաս 24.44, 45)։
Դարեր շարունակ Սաղմոսների գիրքը եղել է ինչպես հրեաների, այնպես էլ քրիստոնյաների աղոթագիրքն ու երգարանը։ Ու թեև նրանց մեջ հիմնականում արտացոլված են սաղմոսերգուների սեփական բառերն՝ ուղղված Աստծուն, դրանք ընկալվում են ոչ թե որպես մահկանացու մարդու բառեր, այլ որպես Աստծո Խոսք։

Եվ իսկապես, այդ մարդկանց Աստված է ներշնչել Սաղմոսները գրելիս, ահա թե ինչու, ինչպես ողջ Սուրբ Գրքի (Բ Պետրոս 1.21), Սաղմոսների միջոցով ևս Աստված խոսում է մեզ հետ Իր ծառաների և Իր Հոգու միջոցով։ Սաղմոսներից մեջբերումներ արել են ինչպես Ինքը՝ Հիսուսը, այնպես էլ առաքյալները և Նոր Կտակարանի հեղինակները՝ դրանք ներկայացնելով որպես Սուրբ Գրքի մաս (Մարկոս 12.10, Հովհաննես 10.34, 35, Հովհաննես 13.18)։ Դրանք նույնքան հավաստի են որպես Աստծո Խոսք, որքան Ծննդոց գիրքն ու Հռոմեացիներին ուղղված թուղթը։

Սաղմոսները հրեական պոեզիայի գործեր են, որոնք գրվել են հին Իսրայելի տարբեր հեղինակների կողմից, ուստի, արտացոլում են հեղինակի ներաշխարհին հատուկ կնիքը, անկախ նրանից, թե որքան համընդհանուր է նրանց ուղերձը։ Սաղմոսները որպես Աստծո Խոսք ընդունելը, նրանց բանաստեղծական առանձնահատկություններին, ինչպես նաև պատմական, աստվածաբանական ու ծիսական համատեքստերին մեծ ուշադրություն դարձնելը հիմնարար նշանակություն ունի դրանց ուղերձը հասկանալու համար, որը մեզ է հասել հազարավոր տարիների հեռվից։
18 changes: 18 additions & 0 deletions src/hy/2024-01/01/02.md
Original file line number Diff line number Diff line change
@@ -0,0 +1,18 @@
---
title: Սաղմոսները հին Իսրայելի երկրպագության մեջ
date: 31/12/2023
---

`Կարդացե՛ք Ա Մնացորդաց16.7, Նեեմիա 12.8, Սաղմոսներ 18.1, Սաղմոսներ 30.1, Սաղմոսներ 92.1, Սաղմոսներ 95.2, Սաղմոսներ 105.2, Կողոսացիներին 3.16 և Հակոբոս 5.13 համարները։ Ինչի՞ց դրդված են գրվել որոշ սաղմոսներ։ Ե՞րբ էր Աստծո ժողովուրդն օգտագործում սաղմոսները։`

Սաղմոսները գրվել և կիրառվել են ինչպես անձնական, այնպես էլ համայնական երկրպագության ժամանակ։ Տաճարում կատարվող երկրպագության ժամանակ դրանք երգվում էին որպես օրհներգեր, ինչի մասին վկայում են երաժշտական ծանոթագրությունները, որոնցում հիշատակվում են գործիքները (Սաղմոսներ 61.1), մեղեդիները (Սաղմոսներ 9.1) և երաժշտական առաջնորդները (Սաղմոսներ 8.1)։

Եբրայերեն Աստվածաշնչում Սաղմոսներ գրքի վերնագրը («Թեհիլիմ»՝ փառաբանություն) արտացոլում է դրա հիմնական նպատակը՝ Աստծուն փառաբանելը։ Անգլերեն վերնագիրը վերցված է հունարեն պսալմոյ բառից, որը հանդիպում է Սեպտուագինտայում (կամ Յոթանասնից թարգմանություն)՝ եբրայերեն Աստվածաշնչի հունարեն վաղ (ՔԱ երկրորդ կամ երրորդ դար) թարգմանությունում։

Սաղմոսները Իսրայելի երկրպագության անբաժանելի մասն էին։ Օրինակդրանք երգվում էին տաճարի նվիրաբերման, կրոնական տոնակատարությունների, երթերի, նաև Ուխտի տապանակը Երուսաղեմում տեղադրելու ժամանակ։

«Համբարձման երգերը» (Սաղմոսներ 120−134), որոնք հայտնի են նաև որպես ուխտագնացության երգեր, սովորաբար երգում էին տարեկան երեք հիմնական տոների ժամանակ, դեպի Երուսաղեմ ուխտագնացություն կատարելիս (Ելք 23.14–17)։ «Եգիպտական հալել» (Սաղմոսներ 113−118) և «Մեծ հալել» (Սաղմոսներ 136) սաղմոսները երգում էին ինչպես երեք հիմնական տարեկան տոների, այնպես էլ նորալուսնի տոնակատարության և տաճարի նվիրաբերման տոների ժամանակ։ Եգիպտական հալելը Զատկի տոնակատարության ժամանակ նշանակալի դեր ստացավ։ 113-րդ և 114-րդ սաղմոսները երգում էին Զատկի խնջույքի սկզբում, իսկ 115−118-րդ սաղմոսները՝ վերջում (Մատթեոս 26.30)։ «Օրական հալելը» (Սաղմոսներ 145−150) ներառված էր ժողովարանի ամենօրյա առավոտյան ծառայության աղոթքների մեջ։

Սաղմոսները ոչ միայն երկրպագության մասն էին, այլև յուրօրինակ ուղեցույց էին, թե ինչպես պետք է մարդիկ Սրբարանում երկրպագեն Աստծուն։ Հիսուսն աղոթեց 22-րդ սաղմոսի բառերով (Մատթեոս 27.46)։ Վաղ եկեղեցու կյանքում ևս սաղմոսները կարևոր դեր ունեին(Կողոսացիներին 3.16, Եփեսացիներին 5.19)։

`Ճիշտ է, այժմ մենք Աստծուն չենք երկրպագում այնպիսի երկրային սրբարանում, ինչպիսին տաճարն է, ինչպե՞ս կարող ենք օգտագործել սաղմոսները մեր երկրպագության ժամանակ՝ լինի անձնական, թե համատեղ։`
16 changes: 16 additions & 0 deletions src/hy/2024-01/01/03.md
Original file line number Diff line number Diff line change
@@ -0,0 +1,16 @@
---
title: Ծանոթանանք սաղմոսերգուներին
date: 01/01/2024
---

Դավիթ թագավորը, որի անունը նշված է սաղմոսների գերակշռող մասի վերնագրերում, եռանդուն մասնակցություն ուներ Իսրայելի երկրպագության ծառայությունը կազմակերպելու գործում։ Նրան անվանում են «Իսրայելի վայելուչ երգերի շարադրող» (Բ Թագավորների 23.1)։ Նոր Կտակարանը հավաստում է, որ Դավթի գրչին են պատկանում բազմաթիվ սաղմոսներ (Մատթեոս 22.43–45, Գործք Առաքելոց 2.25–29, 34, 35, Գործք Առաքելոց 4.25, Հռոմեացիներին 4.6–8)։ Շատ սաղմոսներ հեղինակել են տաճարի երաժիշտները, որոնք ևս ղևտացիներ էին, օրինակ՝ 50-րդ և 73−83-րդ սաղմոսները գրել է Ասափը, 42-րդ, 44−49-րդ, 84−85-րդ և 87−88-րդ սաղմոսները՝ Կորխի որդիները, 88-րդ սաղմոսի համահեղինակն է Եզրահեցի Եմանը, իսկ 89-րդ Սաղմոսը գրել է Եզրահեցի Եթանը։ Մենք գիտենք, որ սաղմոսներ են գրել նաև Սողոմոնն (Սաղմոս 72, Սաղմոս 127) ու Մովսեսը (Սաղմոս 90)։

`Կարդացե՛ք Սաղմոսներ 25.1–5, Սաղմոսներ 42.1, Սաղմոսներ 75.1, Սաղմոսներ 77.1, Սաղմոսներ 84.1, 2, Սաղմոսներ 88.1–3 և Սաղմոսներ 89.1 համարները։ Ի՞նչ են բացահայտում այս սաղմոսներն այն փորձառությունների մասին, որոնց միջով անցել են նրանց հեղինակները։`

Սուրբ Հոգին ներշնչել է սաղմոսերգուներին և նրանց տաղանդներն օգտագործել Աստծուն ու իրենց հավատի համայնքին ծառայելու համար։ Սաղմոսերգուները թեև ճշմարիտ նվիրվածության ու խոր հավատքի մարդիկ էին, այնուամենայնիվ, ապահովագրված չէին հուսալքությունից ու փորձություններից, ինչպես մենք` բոլորս։ Ու թեև Սաղմոսները գրվել են շատ տարիներ առաջ, այդուհանդերձ, հրաշալի կերպով ներկայացնում են այն փորձառությունները, ինչի միջով մենք կարող ենք անցնել նույնիսկ այսօր։

«Թող իմ աղոթքը գա Քո առջև. խոնարհի՛ր Քո ականջը իմ աղաղակին, որովհետև իմ անձը լցվեց չարիքներով, և կյանքս մոտեցավ դժոխքին» (Սաղմոսներ 88.2, 3)։ Այս աղաղակը քսանմեկերորդ դարում ապրող մարդու հոգու ճիչն է նույնքան, որքան ինչ–որ մեկինը երեք հազար տարի առաջ։

Որոշ սաղմոսներ հիշատակում են նեղությունները, մյուսները կենտրոնանում են ուրախության վրա։ Սաղմոսերգուներն աղաղակել են Աստծուն, որ փրկի իրենց, և զգացել են Նրա անհուն ողորմությունը, որը չեն վաստակել։ Նրանք փառաբանել են Աստծուն Նրա հավատարմության ու սիրո համար և Նրան հայտնել իրենց անխոնջ նվիրումը։ Այսպիսով, Սաղմոսներն աստվածային փրկագնման վկայությունները և հույսի ու Աստծո շնորհի նշաններն են։ Սաղմոսներն աստվածային խոստում են տալիս բոլոր նրանց, ովքեր հավատով ընդունում են ներման ու նոր կյանքի աստվածատուր պարգևները։ Սակայն, միևնույն ժամանակ, դրանք չեն փորձում թաքցնել կամ թեթևացնել այն դժվարություններն ու տառապանքը, որն այդքան լայնորեն տարածում ունի մեղավոր աշխարհում։

`Ինչպե՞ս կարող ենք հույս և մխիթարություն ձեռք բերել' իմանալով, որ այնպիսի հավատարիմ մարդիկ, ինչպիսին սաղմոսերգուներն էին, պայքարել են նույն խնդիրների դեմ, ինչ մենք։`
22 changes: 22 additions & 0 deletions src/hy/2024-01/01/04.md
Original file line number Diff line number Diff line change
@@ -0,0 +1,22 @@
---
title: Երգ բոլոր ժամանակների համար
date: 02/01/2024
---

`Կարդացե՛ք Սաղմոսներ 3, Սաղմոսներ 33.1–3 և Սաղմոսներ 109.6–15 համարները։ Մարդկային փորձառության ո՞ր տարբեր կողմերն են փոխանցում այս Սաղմոսները։`

Սաղմոսները հավատացյալների համայնքին հնարավորություն են տալիս հասկանալու մարդկային փորձառությունների տեսանելի ամբողջությունը, և ցույց են տալիս, որ հավատացյալները կարող են երկրպագել Աստծուն կյանքի բոլոր իրավիճակներում։ Դրանցում մենք տեսնում ենք հետևյալը.

1. Օրհներգեր, որոնք մեծարում են Աստծուն' արարչագործության մեջ Նրա գերազանցության ու զորության համար, Նրա թագավորական իշխանության, դատաստանի ու հավատարմության համար։
2. Գոհաբանական սաղմոսներ, որոնք խոր երախտագիտություն են արտահայտում Աստծո առատ օրհնությունների համար։
3. Ողբեր, որոնք սրտի խորքից Աստծուն ուղղված աղաղակներ են' նեղություններից ազատվելու համար։
4. Իմաստության սաղմոսներ, որոնք գործնական ուղեցույց են' արդար ապրելու համար։
5. Արքայական սաղմոսներ, որոնք մատնացույց են անում Քրիստոսին` Աստծո ժողովրդի Թագավորին ու Ազատարարին։ (6) Պատմական սաղմոսներ, որոնք հիշատակում են Իսրայելի անցյալն ու ընդգծում ինչպես Աստծո հավատարմությունը, այնպես էլ Իսրայելի անհավատարմությունը։ Սրանք զգուշացնում են գալիք սերունդներին, որ չկրկնեն նախնիների սխալները, այլ վստահեն Աստծուն և հավատարիմ մնան Նրա ուխտին։

Սաղմոսներն օժտված են յուրահատուկ բանաստեղծական ոգով, որը գրավում է ընթերցողին։ Ու թեև որոշ բանաստեղծական հնարքներ կորչում են թարգմանության ընթացքում, մենք հնարավորություն ունենք դրանք գանահատելու անգամ մեր մայրենի լեզվով։

1. Զուգահեռականությունը ենթադրում է սիմետրիկ կառուցվածք ունեցող բառերի, արտահայտությունների կամ մտքերի համադրություն։ Այս հնարքն օգնում է հասկանալու իրար համապատասխանող մասերի իմաստը։ Օրինակ. «Օրհներգի՜ր Տիրոջը, ո՛վ անձ իմ, և ամեն ինչ, որ իմ ներսում է, թող օրհներգի Նրա սուրբ անունը» (Սաղմոսներ 103.1)։ Այս զուգահեռաբանության մեջ «անձ իմ» արտահայտությունը նույնն է, ինչ «ամեն ինչ, որ իմ ներսում է», այսինքն մարդու ողջ էությունը։
2. Գեղարվեստական պատկերների փոխաբերության լեզուն կիրառվում է ընթերցողի ֆիզիկական զգայարանների վրա ազդելու համար (օրինակ՝ Աստծո ապաստանը պատկերված է Նրա «թևերի շուքի տակ» արտահայտությամբ (Սաղմոսներ 17.8)։
3. Մերիզմն ամբողջականության գաղափար է արտահայտում' իրար հակասող զույգ մասերի միջոցով։ «Ցերեկը կանչում եմ, գիշերն էլ Քո առջև եմ»' նշանակում է կանչել ու աղաղակել առանց դադարի (Սաղմոսներ 88.1)։
4. Բառախաղերը կիրառում են բառի հնչողությունը՝ հոգևոր ուղերձն ընդգծելու նպատակով։ Սաղմոսներ 96.4, 5 համարներում եբրայերեն էլոհիմ «աստվածներ» և էլիլիմ «կուռքեր» բառերը բառախաղ են ստեղծում՝ փոխանցելու այն միտքը, որ ազգերի աստվածներն ընդամենը թվում են էլոհիմ «աստվածներ», բայց իրականում պարզապես էլիլիմ «կուռքեր» են։
5. Եվ վերջապես, «սելա» բառը կարճ դադար է' կա՛մ սաղմոսի որևէ մասի արտահայտած լուրի վերաբերյալ խորհելու, կա՛մ երաժշտական նվագակցության փոփոխության համար (Սաղմոսներ 61.4)։
Loading

0 comments on commit ff371d5

Please sign in to comment.